Տրված են 1, 2, 3, ..., n թվերը, որոնք ներկայացված են կամայական հերթականությամբ զանգվածում։ Պետք է ստուգել, թե արդյոք տվյալ զանգվածը stack-sort-ի ենթակա է: Զանգվածը A stack-sort-ի ենթակա է, եթե հնարավոր է ստանալ վերջնական զանգված B՝ օգտագործելով օժանդակ stack (պահունակ) այնպես, որ B-ն արդյունքում դասավորված լինի աճող կարգով: Թույլատրելի գործողություններն են.
Հեռացնել առաջին էլեմենտը A-ից ու դնել այն stack-ի վրա:
Հեռացնել stack-ի վերևի էլեմենտը և ավելացնել այն B-ի վերջում:
Եթե արդյունքում B-ն դասավորված է աճող կարգով, ուրեմն A-ն stack-sort-ի ենթակա է։
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը (1 ≤ n ≤ )։
Հաջորդ տողում տրված են n ամբողջ թվեր (1 ≤ ≤ n)՝ բաժանված բացատներով։
Ելք
Ծրագիրը պետք է տպի Yes, եթե A stack-sort-ի ենթակա է, իսկ հակառակ դեպքում տպի No: