Ձեզ տրված է ամբողջ թիվ n և 2-ի աստիճան հանդիսացող թիվ p: Պետք է պարզել, արդյոք n-ում p-ին համապատասխանող բիթը (bit) միացված է (հավասար է 1)-ի, թե՞ ո՛չ:
Մուտք
Մուտքը պարունակում է երկու ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ) և p (1 ≤ p ≤ ):
Ելք
Ծրագիրը պետք է տպի Yes, եթե համապատասխան բիթը միացված է, իսկ հակառակ դեպքում – No:
Օրինակներ
Մուտք
Ելք
9 8
Yes
9 4
No
9 1
Yes
311 4
Yes
311 8
No
Պարզաբանում
9 → 1001, 8 → 1000 ⇒ ամենաբարձր կարգի բիթը միացված է (համապատասխանում է 8-ին)
9 → 1001, 4 → 100 ⇒ աջից հաշված երրորդ բիթը չի միացված
9 → 1001, 1 → 1 ⇒ ամենացածր կարգի բիթը միացված է (համապատասխանում է 1-ին)
311 → 100110111, 4 → 100 ⇒ աջից հաշված երրորդ բիթը միացված է
311 → 100110111, 8 → 1000 ⇒ աջից հաշված չորրորդ բիթը միացված չէ