Ստուգել, արդյոք գրաֆը հավասարակշռված է

Ուղղորդված գրաֆը համարվում է հավասարակշռված, եթե յուրաքանչյուր գագաթի ներգնա և ելքային կողերի քանակները հավասար են: Տրված է գրաֆ, որը ունի v գագաթ և e կող. անհրաժեշտ է ստուգել, արդյոք այն հավասարակշռվա՞ծ է:

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր v (1 ≤ v ≤ 100000) և e (1 ≤ e ≤ 100000):

Հաջորդ e տողերից յուրաքանչյուրում տրված են v1, v2 (1 ≤ v1, v2 ≤ v) ամբողջ թվերի զույգեր, որոնք նշանակոմ են, որ գագաթ v1-ը կապակցված է գագաթ v2-ի հետ և հակառակը:

Ելք

Ծրագիրը ելքում պետք է տպի Yes, եթե գրաֆը հավասարակշռված է, հակառակ դեպքում No:

Օրինակներ

Մուտք

Ելք

3 2
1 2
2 3

No

3 3
1 2
2 3
3 1

Yes

Բացատրություն

profound.academy-graphs-2.drawio.png
Օրինակ 1: Գագաթ 1-ը չունի ներգնա կող, սակայն ունի 1 ելքային կող ⇒ գրաֆը հավասարակշռված չէ։
profound.academy-graphs-2.drawio (1).png
Օրինակ 2: Բոլոր գագաթները ունեն 1 ներգնա և 1 ելքային կող ⇒ գրաֆը հավասարակշռված է։

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue