Պրեֆիքսային տվյալների շտեմարան (Prefix Based Database)

Սկզբում դուք ունեք դատարկ տվյալների շտեմարան, որի վրա պետք է կատարեք որոշ հարցումներ։ Հարցումների երկու տեսակ կա՝ "Add" և "Search"։ "Add" հարցումը տվյալների շտեմարան է ավելացնում որոշակի անուն (name), իսկ "Search" հարցումը պահանջում է ցուցադրել բոլոր այն անունները, որոնք սկսվում են տրված պրեֆիքսով (prefix), դասավորված լեքսիկոգրաֆիկ կարգով։ Այնուամենայնիվ, եթե տվյալ պրեֆիքսին համապատասխանողները 20-ից ավել են, պետք է ցուցադրեք միայն առաջին 20-ը։

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է ամբողջ թիվ q (1 ≤ q ≤ 200 000), որը հարցումների քանակն է։ Հաջորդ q տողերում տրված են հարցումները հետևյալ ձևաչափով.
  • "Add" հարցումների դեպքում: add s (որտեղ s-ը այն անունն է, որը պետք է ավելացնել շտեմարան)
  • "Search" հարցումների դեպքում: search p (որտեղ p-ը այն պրեֆիքսն է, որով պետք է որոնել)
Հարցման տողերի երկարությունը չի անցնում 20 նիշը։

Ելք

Յուրաքանչյուր "Search" հարցման համար պետք է տպել շտեմարանում պահվող այն անունները, որոնք սկսվում են տրված պրեֆիքսով, բաժանված մեկ սպեյսով։ Եթե պրեֆիքսին բավարարող անունները 20-ից ավել են, տպեք միայն առաջին 20-ը։

Օրինակ

Մուտք
Ելք
9 add cat add code add core search co add profound add found search fo add fight search f
code core found fight found
 

Constraints

Time limit: 6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 15 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue