Պատկերի սեղմում

Այն ընկերությունը, որտեղ այժմ աշխատում եք, ունի սև-սպիտակ պատկերների մեծածավալ շտեմարան։ Դրանք չափազանց շատ տարածք են զբաղեցնում, ուստի ընկերությունը ձեզ խնդրում է ստեղծել սեղմման ալգորիթմ՝ տարածքը խնայելու համար։
Դիտարկենք չափի մի պատկեր, որը բաղկացած է սև և սպիտակ պիքսելներից (սևերը ներկայացված են 0-ով, սպիտակները՝ 1-ով)։ Ձեզ խնդրում են կատարել հիերարխիկ սեղմում K%-ով։
Հիերարխիկ սեղմումն իրականացնելու դեպքում ալգորիթմը նախ սկսում է ամբողջ պատկերից, ապա բաժանում է պատկերը 4 հավասար մասերի (վերևի-ձախ, վերևի-աջ, ներքևի-ձախ և ներքևի-աջ), ապա նույն կերպ բաժանում է առաջացած ամեն մի մաս էլի 4 մասերի և այդպես շարունակ։ Եթե որևէ մասում գերակշռում է մեկ գույն, ապա ալգորիթմը լրացնում է ամբողջ մասի տարածքը այդ գույնով և դադարում է բաժանել։ Ասում ենք, որ մասը գերակշռվում է մեկ գույնով, եթե այդ գույնը կազմում է տվյալ մասի ≥ K%-ը։
Հաշվի առնելով նախնական պատկերը, ձեր խնդիրը սեղմված պատկերը արտածելն է։

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր N (1 ≤ N ≤ 64) և K (51 ≤ K ≤ 100)։ Հաստատված է, որ N-ը 2-ի որևէ աստիճան է։
Հաջորդ N տողերում պարունակում են N 0 կամ 1։

Ելք

Ծրագիրը պետք է տպի սեղմված պատկերը։

Օրինակներ

Input
8 75
11111000
11110000
11000011
11000011
11000100
00000100
00010011
00010011
Output
11110000
11110000
11110011
11110011
00000100
00000100
00000011
00000011

Պարզաբանում

Մուտք
Մուտք
 
Ելք
Ելք
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue