Փոդքասթի որոնում

Աննան, խաղալով Lex Fridman-ի փոդքասթների (guest, views) զույգերով, կորցնում է որոշ փոդքասթների հյուրերի տվյալները և նրա մոտ մնում են միայն views արժեքները։ Նա ցանկանում է, որ օգնեք իրեն վերականգնել այդ տվյալները։ Կա նաև մեկ այլ կարևոր փաստ. նա թղթին գրառել էր դիտումների քանակը մեկ ամիս առաջ, սակայն ձեր ունեցած տվյալները նոր են, ուստի հնարավոր է, որ նրա գրառած թիվը ավելի փոքր լինի, քան ձեր ցուցակում գրանցվածը։ Այնուամենայնիվ, դուք ցանկանում եք յուրաքանչյուր հարցման համար տալ լավագույն հնարավոր պատասխանը։

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ) – այն փոդքասթների քանակը, որոնք գրանցել եք զույգերի ցանկով։
Հաջորդ 2n տողերում ներկայացված են հյուրի անունը և փոդքասթի դիտումները։ Սկզբում գալիս է հյուրի անունը, ապա այն դիտումների քանակը, որ փոդքասթը հավաքել է։ Հյուրերի ցանկը դասավորված է աճող հերթականությամբ ըստ դիտումների։
Հաջորդ տողում տրված է մեկ ամբողջ թիվ q (1 ≤ q ≤ n) – Աննայի վերջերս կորցրած փոդքասթների քանակը։
Հաջորդ q տողերում տրված են ամբողջ թվեր – Աննայի ցուցակում կորցրած փոդքասթների դիտումների քանակները։

Ելք

Յուրաքանչյուր q հարցման համար ծրագիրը պետք է տպի այն փոդքասթի հյուրի անունը, որի դիտումները մեծ են կամ հավասար են տվյալ թվին։ Եթե կա մի քանի այդպիսի փոդքասթ, պետք է տպել այն հյուրի անունը, որի դիտումները դրանցից ամենափոքրն են:

Օրինակ

Input
Output
5 Mark Zuckerberg 3800000 Kanye West 4000000 Vitalik Buterin 4500000 Joe Rogan 6200000 Elon Musk 6400000 3 6300000 3800000 6100000
Elon Musk Mark Zuckerberg Joe Rogan
 

Constraints

Time limit: 6 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 25 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue