Պարզ թվի ստուգում

Թիվը համարվում է պարզ, եթե այն բաժանվում է միայն երկու թվի վրա՝ 1-ի և հենց իր վրա:
Այսպիսով, օրինակ 3, 7 կամ 19 թվերը պարզ են (3-ը բաժանվում է միայն 1-ի և 3-ի վրա, 7-ը միայն 1-ի և 7-ի վրա, 19-ը բաժանվում է միայն 1-ի և 19-ի վրա): Իսկ 4, 6, 8 կամ 49 թվերը պարզ չեն, քանի որ դրանք բաժանվում են նաև այլ թվերի վրա (4-ը բաժանվում է 2-ի վրա, 6-ը՝ 2-ի և 3-ի, իսկ 49-ը բաժանվում է 7-ի վրա):
Արդյո՞ք 1-ը պարզ թիվ է
Ոչ։ 1-ը բաժանվում է միայն 1-ի վրա։ Թիվը պետք է բաժանվի ուղիղ երկու թվերի վրա, որպեսզի համարվի պարզ։ Հետևաբար, ամենափոքր պարզ թիվը 2-ն է։
Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը, ստանալով դրական ամբողջ թիվ n, կորոշի, թե արդյոք այն պարզ թիվ է:

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ):

Ելք

Ծրագիրը պետք է տպի Yes, եթե n-ը պարզ է, հակառակ դեպքում տպի No:

Օրինակներ

Մուտք
Ելք
8
No
7
Yes
1
No
19
Yes
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue