Բենը փորձում է հնարավորինս երկար ֆիլմեր դիտել: Նրան հայտնի է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում հեռուստաէկրաններին ցուցադրվելու են n ֆիլմեր, և նա գիտի դրանցից յուրաքանչյուրի տևողությունը: Սակայն, նա կարող է անընդմեջ ֆիլմեր դիտել միայն 5 ժամ (18000 վայրկյան), որից հետո քնում է: Նա հաշվի է առնում միայն այն ֆիլմերը, որոնք ամբողջությամբ է դիտում. եթե կեսից քնի, տվյալ ֆիլմը չի հաշվվում:
Կարո՞ղ եք օգնել նրան կողմնորոշվել, թե որ ֆիլմից սկսի դիտումը, ցույց տալով, թե քանի վայրկյան նա ամբողջությամբ կկարողանա դիտել, եթե սկսի i-րդ ֆիլմից:
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը, որը ցույց է տալիս, թե քանի ֆիլմ (1 ≤ n ≤ ) Բենը գիտի, որ ցուցադրվելու է: Հաջորդ տողում տրված են n ամբողջ թվեր, որոնք բաժանված են բացատներով և ցույց են տալիս յուրաքանչյուր ֆիլմի երկարությունը վայրկյաններով (1 ≤ ≤ 15000):
Ելք
Ծրագիրը պետք է տպի n ամբողջ թիվ. դրանցից i-րդը պետք է ցույց տա, թե քանի վայրկյան Բենը կդիտի ամբողջությամբ, եթե սկսի դիտել i-րդ ֆիլմից: