Lex Fridman-ի փոդքասթներում փնտրում ենք տեղեկություններ
Lex Fridman-ը վարում է շատ հետաքրքիր փոդքաստ, որտեղ նա հրավիրում է տարբեր հայտնի հյուրերի, ինչպիսիք են Elon Musk-ը, Joe Rogan-ը, Andrej Karpathy-ն կամ Vitalik Buterin-ը: Դուք և ձեր ընկեր Աննան երկուսդ էլ հաճույքով հետևում եք այդ փոդքասթներին։ Երբ քննարկում եք թողարկումները, սիրում եք խոսել, թե որքան դիտումներ է ունեցել տվյալ փոդքաստը և ով է եղել հրավիրված հյուրը։ Այդ տեղեկությունը գրի եք առել (guest, views) զույգերի ցանկի տեսքով։ Այժմ, երբ Աննան նշում է որևէ հյուրի անուն, դուք կարող եք այդ ցանկից իմանալ, թե քանի դիտում է ունեցել տվյալ փոդքաստը։
Կարո՞ղ եք գրել մի ծրագիր, որը կտպի այն փոդքասթների դիտումների քանակը, որոնց հյուրերի անունները հիշատակել է Աննան։
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ 1000) - այն փոդքասթների քանակը, որոնք գրել եք (guest, views) զույգերի տեսքով։
Հաջորդ 2n տողերում տրվում են հյուրերի անունները և դիտումների քանակը. նախ հյուրի անունը, ապա տվյալ փոդքաստի դիտումների թիվը։
Այնուհետև գալիս է մի տող, որտեղ գրված է մեկ ամբողջ թիվ q (1 ≤ q ≤ n) - այն հարցերի քանակը, որոնք Աննան տվել է փոդքասթների հյուրերի մասին։
Հաջորդ q տողերում տրված են այն հյուրերի անունները, որոնց մասին հարցնում է Աննան։
Ելք
Յուրաքանչյուր հարցման համար ծրագիրը պետք է ցույց տա, թե տվյալ հյուրի փոդքաստը քանի դիտում է ունեցել։
Օրինակներ
Մուտք
Ելք
5
Elon Musk
6400000
Joe Rogan
6200000
Kanye West
4000000
Vitalik Buterin
4500000
Mark Zuckerberg
3800000
3
Elon Musk
Mark Zuckerberg
Joe Rogan
6400000
3800000
6200000
Նշում: Այս ձևով հարցման պատասխանը գտնելը կոչվում է գծային որոնում: Քանի որ առաջիկայում մենք կուսումնասիրենք ավելի արագ որոնման եղանակներ, այստեղ պարզապես ծանոթացեք այս սկզբունքին։