Համընկնող ենթազանգվածի առավելագույն երկարությունը

Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը ստանալով երկու ամբողջ թվերի զանգվածներ a և b, պետք է պարզի ամենաերկար ենթազանգվածի երկարությունը, որը հայտնվում է և՛ a-ում, և՛ b-ում:

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ 1000):

Երկրորդ տողում տրված են n ամբողջ թվեր, բաժանված բացատներով, (0 ≤ ≤ 100):

Երրորդ տողում տրված են ևս n ամբողջ թվեր, բաժանված բացատներով, (0 ≤ ≤ 100):

Ելք

Ծրագիրը պետք է տպի ամենաերկար համընկնող ենթազանգվածի երկարությունը:

Օրինակներ

Մուտք

Ելք

4
1 2 4 2
0 4 2 1

2

3
5 5 5
5 5 5

3

Բացատրություն

  1. Ամենաերկար համընկնող ենթազանգվածը 4 2 է, որը երկու զանգվածներում էլ նույնությամբ առկա է ⇒ 2 երկարություն

  2. Երկու զանգվածներն էլ լրիվ նույնն են, հետևաբար ամենաերկար համընկնող ենթազանգվածը հենց ամբողջ զանգվածն է ⇒ 3 երկարություն

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue