Ձեզ տրված է անուղղորդ գրաֆ, որն ունի n գագաթ և e կող: Ձեր խնդիրն է պարզել, թե արդյոք այդ գրաֆում գոյություն ունի Համիլտոնյան շրջանցում (Hamiltonian cycle):
💡
Համիլտոնյան շրջանցումը ուղի է, որն սկսվում և ավարտվում է նույն գագաթում՝ այցելելով յուրաքանչյուր գագաթը խստորեն մեկ անգամ:
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր n (1 ≤ n ≤ 20) և e (0 ≤ e ≤ ), որոնք սահմանում են գրաֆի գագաթների և կողերի քանակները, համապատասխանաբար:
Հաջորդ e տողերից յուրաքանչյուրում տրված են երկու ամբողջ թվեր a և b (1 ≤ a, b ≤ n, a ≠ b), որոնք ցույց են տալիս, որ գագաթ a-ն կապված է գագաթ b-ի հետ:
Ելք
Եթե գրաֆում կա Համիլտոնյան ուղի կամ շրջանցում, տպեք YES, հակառակ դեպքում տպեք NO: