Ձեզ տրված է ուղղազուրկ գրաֆ, որը բաղկացած է v գագաթներից և e կողերից։ Պահանջվում է հաշվել, թե քանի եռանկյուն կա գրաֆում:
Գրաֆում եռանկյուն է կոչվում այնպիսի 3 գագաթների հավաքածու, որտեղ դրանք բոլորն իրար հետ են կապված:
Օրինակ, նկարում պատկերված գրաֆում կա 3 եռանկյուն.
1-2-5
2-5-4
3-2-4
Մուտք
Մուտքի առաջին տողում գրված են երկու ամբողջ թվեր v (1 ≤ v ≤ 100) և e (1 ≤ e ≤ )։
Հաջորդ e տողերում յուրաքանչյուր տող պարունակում է երկու ամբողջ թվեր v1, v2 (1 ≤ v1, v2 ≤ v), որոնք նշանակում են, որ v1 գագաթը կապակցված է v2 գագաթի հետ, և հակառակը։
Ելք
Ծրագիրը պետք է տպի նշված գրաֆում եղած եռանկյունների քանակը։