Գտնել կապակցված ցուցակի k-րդ տարրը

Տրված է կապակցված ցուցակ (Linked List). Ձեզանից խնդրում են պատասխանել q հարցումների, որոնց ձևաչափն այսպիսին է. «Ո՞րն է կապակցված ցուցակում գտնվող k-րդ արժեքը»։

Մուտք

Կապակցված ցուցակի սկիզբնական տվյալները ստացվում են ավտոմատ կերպով, և ձեզանից գործողություն չի պահանջվում: Հավաստիացվում է, որ ցուցակի երկարությունը չի գերազանցում 1000-ը, իսկ ցուցակում պահվող արժեքների բացարձակ արժեքը չի գերազանցում -ը:

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ q (1 ≤ q ≤ 1000):

Հաջորդ տողում տրված են q թվեր՝ բաժանված բացատներով: Դրանք են (1 ≤ ≤ |L|):

Ելք

Ծրագիրը պետք է տպի բոլոր q հարցումների պատասխանները, բաժանված բացատներով:

Օրինակներ

Մուտք

Ելք

10
4 8 4 0 -2 8 2 8 0 4
5
3 1 8 7 4

4 4 8 2 0

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue