Բաժնետոմսերի առք ու վաճառք

Ձեզ տրված են n ամբողջ թվեր, որոնք ներկայացնում են ձեր ամենասիրած ընկերության բաժնետոմսերի արժեքները: Դուք ցանկանում եք որոշել, թե երբ ավելի եկամտաբեր կլինի գնել և վաճառել բաժնետոմսերը: Առքն ու վաճառքը պետք է իրականացվի միայն մեկ անգամ: Ձեր նպատակն է ստանալ առավելագույն շահույթ (գնել էժան և վաճառել թանկ):

Հաշվեք, թե ամենաշատը որքան շահույթ կարող եք ստանալ ձեր սիրելի ընկերության բաժնետոմսերից, իսկ եթե շահույթ ստանալ չի ստացվում, ծրագիրը պետք է տպի 0 (այսինքն բաժնետոմս չեք գնի-վաճառի):

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ):

Մուտքի հաջորդ տողում տրված են բացատով բաժանված արժեքները, որոնք ներկայացնում են բաժնետոմսերի գները (0 ≤ ≤ 1000):

Ելք

Ծրագիրը պետք է տպի բաժնետոմսերը մեկ անգամ գնելով և մեկ անգամ վաճառելով ստացվող առավելագույն շահույթը:

Օրինակներ

Մուտք

Ելք

5
4 2 6 8 1

6

4
8 6 4 3

0

Պարզաբանում

  1. Գնումը կատարվում է, երբ բաժնետոմսի արժեքը 2 է, իսկ վաճառքը՝ երբ այն 8 է:

  2. Այս դեպքում շահույթ ստանալ հնարավոր չէ, քանի որ գինը շարունակաբար իջնում է:

Հուշում

Յուրաքանչյուր քայլում կարող եք պահել այդ պահի «լավագույն» արդյունքը և միևնույն ժամանակ հիշել բաժնետոմսի մինչ այդ պահը գրանցված նվազագույն արժեքը:

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue