Գրաֆը կազմվա՞ծ է կլիքներից (cliques)

Կլիքը (clique) ոչ ուղղորդված գրաֆի գագաթների այն ենթաբազմությունն է, որի յուրաքանչյուր երկու տարբեր գագաթներ կապված են կողով։ Այլ կերպ ասած, կլիքը լրիվ ենթագրաֆ է, որտեղ բոլոր գագաթները միմյանց հարակից են։
Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը ստանալով ոչ ուղղորդված գրաֆ v գագաթներով ու e կողերով, պետք է որոշի, արդյոք տվյալ գրաֆը կազմված է անջատ կլիքներից։

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր v (1 ≤ v ≤ 1000) և e (1 ≤ e ≤
Հաջորդ e տողերում տրված են զույգեր v1, v2 (1 ≤ v1, v2 ≤ v), որոնք ցույց են տալիս, որ գագաթ v1-ը կապված է գագաթ v2-ին և հակառակը։

Ելք

Ծրագիրը ելքում պետք է տպի Yes, եթե տվյալ գրաֆը կազմված է անջատ կլիքներից, իսկ հակառակ դեպքում No։

Օրինակներ

Input
Մուտք
3 3 1 2 2 3 1 3
Yes
5 4 1 2 2 3 1 3 4 5
Yes
5 5 1 2 2 3 1 3 3 4 4 5
No
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue