Ֆիբոնաչիի n-երորդ անդամի հաշվարկը (m-ի վրա բաժանելիս ստացվող մնացորդով)

Ֆիբոնաչիի հաջորդականությունը սահմանվում է այնպես, որ յուրաքանչյուր նոր անդամ ստանում ենք նախորդ երկու անդամների գումարից, ընդ որում առաջին երկու անդամները 0 և 1 են.

Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը ստանալով n թիվը, կհաշվարկի n-րդ Ֆիբոնաչիի անդամի m-ի վրա բաժանելիս ստացվող մնացորդը:

Քանի որ մեզ հետաքրքրում է միայն արդյունքի m-ի վրա բաժանելիս ստացվող մնացորդը, n-ը կարող է լինել շատ մեծ դրական թիվ:

Մուտք

Մուտքի միակ տողում տրված են երկու ամբողջ թվեր n (0 ≤ n ≤ ) և m (1 ≤ m ≤ 50):

Ելք

Ծրագիրը պետք է տպի -ի արժեքը:

Օրինակներ

Մուտք

Ելք

0 5

0

1 5

1

6 5

3

Պարզաբանում

  1. fib(0) = 0 ⇒ 0 mod 5 = 0

  2. fib(1) = 1 ⇒ 1 mod 5 = 1

  3. fib(6) = 8 ⇒ 8 mod 5 = 3

Հուշում 1

Քանի որ Ֆիբոնաչիի անդամները հաշվում ենք ըստ m-ի վրա բաժանելիս ստացվող մնացորդով, ինչպես նաև յուրաքանչյուր հաջորդ թիվ կախված է միայն նախորդ երկու թվերից, որոշակի պահի հաջորդականությունը սկսում է կրկնվել: Կարող եք փորձել տպել բազմաթիվ արժեքներ m-ի վրա բաժանելուս ստացվող մնացորդով և տեսնել այն շղթան, որից հետո թվերը կրկնվում են:

Հուշում 2

Քանի որ թվերը սկսում են կրկնվել որոշակի պահից, կարելի է հաշվել n-րդ Ֆիբոնաչիի անդամը, առանց բոլոր արժեքները հաշվելու:

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue