Տրված է թիվ n. Ձեզ խնդրում են հաշվարկել Էյլերի տոտիենտ ֆունկցիայի արդյունքը։
Էյլերի տոտիենտ ֆունկցիան հաշվում է 1-ից մինչև n այն ամբողջ թվերի քանակը, որոնք հարաբերականորեն պարզ են n-ի հետ։ Այսինքն՝ բոլոր այն թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը n-ի հետ հավասար է 1-ի:
Տոտիենտ ֆունկցիայի առաջին հազարի արժեքները։ Աղբյուր: Wikipedia.
Մուտք
Մուտքի միակ տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ):
Ելք
Ծրագիրը պետք է տպի n-ի համար Էյլերի տոտիենտ ֆունկցիայի արդյունքը: