Ձեզ տրված է թվերից կազմված բազմություն՝ 1, 2, ..., n-1, n: Ձեր խնդիրը հետևյալն է. արտածել այդ բազմության բոլոր ենթաբազմությունները, ամեն ենթաբազմությունը գրել առանձին տողում: Ենթաբազմությունների տպման հերթականությունը նշանակություն չունի։
Մուտք
Մուտքի միակ տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ 15), որը ցույց է տալիս բազմության էլեմենտների քանակը:
Ելք
Ծրագիրը պետք է տպի տվյալ բազմության բոլոր ենթաբազմությունները, ամեն ենթաբազմությունը տպելով առանձին տողում: Յուրաքանչյուր ենթաբազմությունը պետք է ներկայացվի հատկապես բացատներով բաժանված թվերի հաջորդականությամբ: Ենթաբազմությունների տպման հերթականությունը նշանակություն չունի։