Հեռավոր երկրից մի քանի խափանված մեքենաներ նավով փոխադրելուց հետո դրանք հասել են հարևան քաղաք: Այժմ ժամանակն է այս մեքենաները տեղափոխել մայրաքաղաք։ Քանի որ դրանք խափանված են, դրանք տեղափոխելը հնարավոր է միայն էվակուացիոն բեռնատարներով:
Հայտնի է, որ եթե երկու մեքենաների զանգվածների գումարը չի գերազանցում թուլատրելի սահմանը, ապա կարելի է դրանք տեղավորել մեկ էվակուացիոն բեռնատարի վրա։ Հակառակ դեպքում, յուրաքանչյուր մեքենայի համար անհրաժեշտ է առանձին էվակուացիոն բեռնատար:
Ձեզ խնդրում են գրել ծրագիր, որը ստանալով n մեքենաների զանգվածները և էվակուացիոն բեռնատարի առավելագույն ծանրության սահմանը, պետք է հաշվի էվակուացիոն բեռնատարների նվազագույն քանակը, որոնք անհրաժեշտ են բոլոր մեքենաները տեղափոխելու համար:
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է երկու ամբողջ թիվ n (2 ≤ n ≤ ) և t (1 ≤ t ≤ ), որոնք համապատասխանաբար արտահայտում են մեքենաների քանակը և էվակուացիոն բեռնատարի ծանրության առավելագույն սահմանը:
Հաջորդ տողում տրված են n ամբողջ թվեր (1 ≤ ≤ t), որոնք մեքենաների զանգվածներն են:
Ելք
Ծրագիրը պետք է տպի էվակուացիոն բեռնատարների նվազագույն քանակը, որոնք անհրաժեշտ են բոլոր մեքենաները տեղափոխելու համար: