Երբ աշխատում ենք ռեկուրսիա (Recursion) կիրառող ֆունկցիաների հետ, երբեմն օգտակար է նույն ֆունկցիան կանչել մի քանի անգամ տարբեր պարամետրերով։ Օրինակ, եթե ցանկանում ենք հաշվել n-րդ Ֆիբոնաչիի թիվը ռեկուրսիվ ֆունկցիայով, ապա այն կարող է ունենալ հետևյալ տեսքը.
def fib(n):
if n <= 1:
return n
return fib(n - 1) + fib(n - 2)
Այստեղ, յուրաքանչյուր n-ի համար, մենք երկու անգամ ռեկուրսիվ կանչ ենք անում fib ֆունկցիային n-1 և n-2 արժեքներով։
Առաջադրանք - Ռեկուրսիվ Ֆիբոնաչի
Հաշվեք, թե քանի անգամ է կանչվում ռեկուրսիվ Fibonacci ֆունկցիան:
Մուտք
Մուտքի միակ տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (0 ≤ n ≤ 20):
Ելք
Ծրագիրը պետք է տպի, թե քանի անգամ կանչվեց fib ֆունկցիան։