Բարձրությունները հավասարեցնել

Ծախսերը օպտիմալացնելու նպատակով քաղաքի ճարտարապետական բաժինը դիմել է ձեզ, որպեսզի օգնեք բոլոր շենքերը նույն բարձրության դարձնել։ Բոլոր շենքերի միանման բարձրությունը զգալիորեն կնվազեցնի շինարարական ծախսերը:
Քաղաքում նախապես ընտրված են n շենքեր, որոնց բարձրությունները տարբերվում են։ Եթե որոշ շենքի բարձրություն փոխենք x-ով, ապա այդ փոփոխությունը կհանգեցնի x րոպե տևողությամբ հանդիպման։ Քանի որ դուք զբաղված եք, ցանկանում եք հնարավորինս կրճատել հանդիպումների վրա ծախսվող ընդհանուր ժամանակը։ Ո՞րն է հանդիպումների վրա ծախսվող նվազագույն ժամանակը, եթե բոլոր շենքերը պիտի ունենան նույն բարձրությունը։

Մուտք

Մուտքի առաջին տողում տրվում է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ):
Հաջորդ տողում տրված են n բացատով բաժանված ամբողջ թվեր (1 ≤ ), որոնք ներկայացնում են շենքերի սկզբնական բարձրությունները։

Ելք

Ծրագիրը պետք է տպի մեկ ամբողջ թիվ. հանդիպումների վրա ծախսվող նվազագույն հնարավոր ժամանակը։

Օրինակներ

Մուտք
Ելք
5 1 4 8 2 9
14

Բացատրություն

Լավագույն ընտրությունը բարձրությունը 4 դարձնելն է։ Այդ դեպքում մեզ պետք է փոխել 1 → 4 (3 րոպե), 2 → 4 (2 րոպե), 8 → 4 (4 րոպե), 9 → 4 (5 րոպե) ⇒ ընդհանուր 14 րոպե։
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue