Տրված են երկու դրական ամբողջ թվերի a և b։ Անհրաժեշտ է պարզել դրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։ Ամենամեծ ընդհանուր բաժանարարը այն թիվն է, որը բաժանում է և՛ a-ն, և՛ b-ն առանց մնացորդի, և բոլոր հնարավոր բաժանարարներից այն ամենամեծն է։
Ուշադրություն դարձրեք, որ ցանկացած թվի և 0-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը հենց տվյալ թիվն է։
Մուտք
Մուտքի միակ տողը պարունակում է երկու ամբողջ թիվ a և b (0 ≤ a, b ≤ ):
Ելք
Ծրագիրը պետք է տպի a-ի և b-ի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
Օրինակներ
Մուտք
Ելք
8 12
4
54 24
6
17 16
1
0 13
13
Բացատրություն
8 → 1, 2, 4, 8 |||| 12 → 1, 2, 3, 4, 6, 12 ⇒ ամենամեծ ընդհանուր բաժանարարը 4-ն է
54 → 1, 2, 3, 6, 9, 18, 27, 54 |||| 24 → 1, 2, 3, 4, 6, 12, 24 ⇒ ամենամեծ ընդհանուր բաժանարարը 6-ն է
17 → 1, 17 |||| 16 → 1, 2, 4, 8, 16 ⇒ ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է