Առավելագույն ընկնող ուղու գումարը

Տրված է h բարձրությամբ և w լայնությամբ ցանց։ Ձեզ խնդրում են հաշվել այն առավելագույն գումարը, որը հնարավոր է ստանալ, շարժվելով ցանցի վերևի տողից դեպի ներքևի տող: Յուրաքանչյուր քայլով թույլատրվում է շարժվել մի տող ներքև, գնալով (r + 1, c - 1), (r + 1, c) կամ (r + 1, c + 1) վանդակներից մեկի ուղղությամբ: Այդ պատճառով էլ ստացվող ճանապարհը անվանում ենք «ընկնող», որովհետև կարելի է ասել, որ «ընկնում ենք» ցանցի ամենավերևի տողից մինչև ամենաներքև: Գտեք այդ ուղու առավելագույն գումարը:
o
↙️
⬇️
↘️

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր h և w (1 ≤ h, w ≤ 100):
Հաջորդ h տողերից յուրաքանչյուրն ունի w թիվ (-100 ≤ ≤ 100), որոնք ներկայացնում են ցանցի r-րդ տողի և c-րդ սյան արժեքները:

Ելք

Ծրագիրը պետք է տպի ընկնող բոլոր հնարավոր ուղիներից ստացվող առավելագույն գումարը:

Օրինակներ

Մուտք
Ելք
3 3 2 1 3 6 5 4 7 8 9
17
 

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue