Ենթադրենք, որ ձեզ տրված է n աղյուս, և ցանկանում եք այդ աղյուսներով կառուցել աստիճանաձև կառուցվածք՝ ամեն մի աղյուս դնելով հարակից սյունակների վրա: Քանի որ խոսքը վերաբերում է աստիճանի կառուցմանը, երկու սյունակ նույն բարձրությունը չեն կարող ունենալ, և աջ կողմի սյունակները միշտ պետք է բարձր լինեն ձախ կողմի սյունակներից: Ունենալով այդ n աղյուրները, հարկավոր է պարզել, թե քանի տարբեր եղանակով կարելի է կազմել ճիշտ աստիճանաձև կառուցվածք:
Մուտք
Մուտքի միակ տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (5 ≤ n ≤ 500):
Ելք
Ծրագիրը ելքում պետք է տպի, թե քանի տարբեր աստիճանաձև կառուցվածք է հնարավոր ստանալ այդ աղյուսներով: