Աստղերի քանակը գրաֆում

Տրված է անուղղորդ գրաֆ, որը բաղկացած է v գագաթներից և e կողերից: Ձեզ խնդրում են հաշվել, թե քանի աստղային գրաֆ (star graph) պարունակում է այդ գրաֆը:

Աստղային գրաֆը գրաֆի տեսակ է, որտեղ կա մեկ կենտրոնական գագաթ, որն կապված է մնացած բոլոր գագաթների հետ, իսկ մնացած գագաթները կապված են միայն այդ կենտրոնական գագաթին և ոչ մէկ այլ գագաթի:

profound.academy-graphs-star-graph.drawio.png

Մուտք

Մուտքի առաջին տողում տրված են երկու ամբողջ թվեր v (1 ≤ v ≤ 1000) և e (1 ≤ e ≤ 10 000):

Հաջորդ e տողերում բերված են ընտրված գագաթների զույգեր v1, v2 (1 ≤ v1, v2 ≤ v), որոնք ցույց են տալիս, որ «v1»-ն և «v2»-ը կապված են կողով:

Ելք

Ծրագիրը պետք է տպի, թե քանի աստղային գրաֆ կա տրված գրաֆում:

Օրինակներ

Մուտք

Ելք

7 6
1 5
2 5
3 5
7 5
6 5
4 5

1

8 7
1 5
2 5
3 5
7 5
6 5
4 5
1 8

0

8 6
1 2
2 3
4 2
5 6
7 6
8 6

2

Constraints

Time limit: 2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue