Դուք բարձրանում եք n աստիճաններով: Յուրաքանչյուր քայլն կարող եք բարձրանալ կա՛մ 2 աստիճան, կա՛մ՝ 1: Ամեն անգամ, երբ ոտք եք դնում աստիճանի վրա, վճարում եք տվյալ աստիճանի համար սահմանված գումարը: Ձեր խնդիրն է հասնել ամենավերև՝ ծախսելով հնարավորինս քիչ գումար:
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ 1000):
Հաջորդ տողում տրված են աստիճանների ծախսերը (0 ≤ ≤ 1000):
Ելք
Ծրագիրը պետք է տպի ամենավերև հասնելու նվազագույն հնարավոր ծախսը:
Օրինակներ
Մուտք
Ելք
3
10 12 25
12
10
1 20 1 1 1 20 1 2 20 1
7
Բացատրություն
Սկզբնական պահին կանգնած ենք աստիճանների դիմաց, ուստի ծախսը 0 է: Այնուհետև բարձրանում ենք երկրորդ աստիճան (ծախսը դառնում է 12), իսկ հաջորդ քայլով (2 աստիճան) դուրս ենք գալիս աստիճանահարթակից, և ծախսը մնում է 12: