Ձեզ տրված է n ամբողջ թվերի մի շարք, և խնդիրը պահանջում է պարզել, թե առաջարկված երեք ալգորիթմներից (Selection, Insertion կամ Bubble sort) որն է աշխատում ամենաօպտիմալ կերպով՝ ելնելով տեսակավորման ընթացքում կատարվող տարրերի տեղերով փոխելու քանակից։ Այլ կերպ ասած, դուք պետք է հաշվեք, թե յուրաքանչյուր ալգորիթմ քանի անգամ տարրերը տեղերով կփոխի աշխատանքի ընթացքում, ապա ելքում տպել այդ փոփոխությունների քանակը։
Մուտք
Մուտքի առաջին տողում տրված է n ամբողջ թիվը (1 ≤ n ≤ )։
Հաջորդ տողում տրված են n ամբողջ թվեր ( ≤ ≤ )՝ բաժանված բացատներով։
Ելք
Ծրագիրը պետք է տպի (հետևյալ հերթականությամբ) Insertion, Selection և Bubble ալգորիթմների անվանումները, ինչպես նաև ամեն մի ալգորիթմի կողմից կատարվող գործողությունների ընդհանուր քանակը։
Օրինակներ
Մուտք
Ելք
4
1 4 3 2
Insertion - 3
Selection - 1
Bubble - 3
Հուշում
Օգտագործեք նախորդ առաջադրանքներում կիրառված տեսակավորման ալգորիթմները, որպեսզի հաշվեք տարրերի տեղերով փոխելու իրական քանակը: