Երբ, օրինակ, վերցնենք 5 թիվը և այն ներկայացնենք որպես երկուական համակարգի թիվ, կստանանք 101։ Այն «լրացնելիս» (հակադարձելիս, որը փոխում է բոլոր 0-ները 1-ով, իսկ 1-երը՝ 0-ներով) կստանանք 10 (վերացնելով առջևի 0-ն), որն էլ համարժեք է 2-ի։ Նորից լրացնելիս (հակադարձելիս) կստանանք 1 (նույնպես վերացնելով առջևի 0-ն), որը համապատասխանում է 1-ի։ Իսկ 1-ը լրացնելով (հակադարձելով) կստանանք 0։
101 → 10 → 1 → 0.
Այսպիսով, 5-ից 0 ստանալու համար հարկավոր էր կատարել 3 լրացման (հակադարձման) գործողություն։ Ձեռքով դա կատարելն այնքան էլ հարմար չէ, ուստի ձեզ խնդրում են գրել մի ծրագիր, որը կգտնի, թե քանի լրացման գործողություն է անհրաժեշտ, որպեսզի սկզբնական n-ը դառնա 0։
Մուտք
Մուտքի միակ տողում տրված է մեկ ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ):
Ելք
Ելքում ծրագիրը պետք է արտածի մեկ ամբողջ թիվ՝ այն լրացման գործողությունների քանակը, որոնք անհրաժեշտ են n-ը 0 դարձնելու համար։