Ստուգել, արդյոք բիթը միացված է

Ձեզ տրված է ամբողջ թիվ n և 2-ի աստիճան հանդիսացող թիվ p: Պետք է պարզել, արդյոք n-ում p-ին համապատասխանող բիթը (bit) միացված է (հավասար է 1)-ի, թե՞ ո՛չ:

Մուտք

Մուտքը պարունակում է երկու ամբողջ թիվ n (1 ≤ n ≤ ) և p (1 ≤ p ≤ ):

Ելք

Ծրագիրը պետք է տպի Yes, եթե համապատասխան բիթը միացված է, իսկ հակառակ դեպքում – No:

Օրինակներ

Մուտք
Ելք
9 8
Yes
9 4
No
9 1
Yes
311 4
Yes
311 8
No

Պարզաբանում

  1. 9 → 1001, 8 → 1000 ⇒ ամենաբարձր կարգի բիթը միացված է (համապատասխանում է 8-ին)
  1. 9 → 1001, 4 → 100 ⇒ աջից հաշված երրորդ բիթը չի միացված
  1. 9 → 1001, 1 → 1 ⇒ ամենացածր կարգի բիթը միացված է (համապատասխանում է 1-ին)
  1. 311 → 100110111, 4 → 100 ⇒ աջից հաշված երրորդ բիթը միացված է
  1. 311 → 100110111, 8 → 1000 ⇒ աջից հաշված չորրորդ բիթը միացված չէ
 

Constraints

Time limit: 1 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue