Ֆորմատ

Դասընթացը բաղկացած է տեսանյութերից, վարժություններից և խնդիրներից։ Որպես ծրագրավորման լեզու ընտրված է C++ -ը։ Բոլոր վարժությունների և խնդիրների լուծումները ստուգվում են ավտոմատ թեստավորման համակարգով։ Վարժությունը կամ խնդիրը համարվում է լուծված, եթե դրա բոլոր թեստերը ավարտվել են հաջողությամբ։

Տեսանյութեր

Տեսանյութերը կարճ են, ունեն միջինում 5-10 րոպե տևողություն։ Դրանք պատմում են ծրագրավորման հիմնական կոնցեպտների մասին, ինչպես նաև պարունակում են խնդիրների լուծման բազմաթիվ օրինակներ։

Վարժություններ

Վարժությունները նախատեսված են, որպեսզի գործնականում ամրապնդեք տեսանյութերի միջոցով սովորած կոնցեպտները։  Դասընթացը պարունակում է 100 -ից ավել վարժություններ։
ℹ️
Ծրագրերը, որոնք անհրաժեշտ են լինելու գրել վարժություններ լուծելիս, հիմնականում չունեն կիրառական նշանակություն։ Մենք սեփական փորձից գիտենք, որ շատ մարդիկ դժվարանում են կետրոնանալ խնդրի լուծման վրա, քանի դեռ չեն հասկացել դրա «կիրառական» նշանակությունը։ Այդ իսկ պատճառով դասընթացի վարժությունների մեծամասնությունը բավական պարզ են։ Դրանց միակ նպատակն է օգնել ձեզ յուրացնել և գործնականում ամրապնդել տեսանյութերի միջոցով ստացած գիտելիքները և հմտությունները։
 

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել վարժությունները։

Գոյություն ունեն տարատեսակ կայքեր և ռեսուրսներ (codewars, leetcode, codesignal, geeksforgeeks, HackerRank, և այլն), որտեղ բազմաթիվ սկսնակ և փորձառու ծրագրավորողներ ամեն օր լուծում են հազարավոր վարժություններ։ Այդ կայքերից մենք ընտրել, թարգմանել և ադապտացրել ենք ամենաբարձր վարկանիշ ունեցող վարժությունները։

Խնդիրներ

Խնդիրները, թերևս, դասընթացի ամենահետաքրքիր մասն են։
🎓
Այս դասընթացում մենք առավելագույնս փորձել ենք կիրառել այսպես կոչված «կոնտեքստի վրա հիմնված» ուսուցման մոտեցումները (context-based learning
Խնդիրները կօգնեն ձեզ կապել ստացած գիտելիքները իրական իրավիճակների և կիրառությունների հետ։ Դուք ձեռք կբերեք իրական խնդիրներ լուծելու հմտություններ, ինչպես նաև կտեսնեք, թե ինչպես է համակարգչային գիտությունը կիրառվում կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել խնդիրները։

Դասընթացը կազմելիս մենք շատ մեծ ուշադրություն ենք տրամադրել հատկապես խնդիրների ընտրությանը։ Ուսումնասիրել ենք տասնյակ հեղինակավոր ԲՈՒՀ-երում դասավանդվող կուրսեր։ Արդյունքում առանձնացրել, ադապտացրել և կազմել ենք ավելի քան 20 կիրառական խնդիրներ։ Խնդիրները կազմելիս օգտվել ենք հետևյալ համալսարանների կուրսերից և ռեսուրսներից։
  1. Harvard CS50 - Հարվարդ համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։ Անվճար հասանելի է առցանց։ Համարվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող ծրագրավորման կուրսերից մեկը։
  1. Stanford Nifty Assignments - Հեղինակավոր SIGCSE համաժողովում ներկայացված համակարգչային գիտության լավագույն հանձնարարությունների արխիվ։ Արխիվը թարմացվում է ամեն տարի։
    1. ℹ️
      SIGCSE (Special Interest Group on Computer Science Education) միջազգային կազմակերպության հիմնական նպատակը համակարգչային գիտության ոլորտում բարձր որակի ուսումնական պլանների մշակումն ու տարածումն է։
  1. https://www.engage-csedu.org/ - Ոչ առևտրային կազմակերպությունը կոչված է սատարել ուսուցիչներին՝ տրամադրելով տարատեսակ ուսումնական պլաններ, հանձնարարություններ, կիրառական խնդիրներ և իրական նախագծեր։
  1. Michigan State University CS1 - Միչիգանի պետական համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։
  1. Georgia institute of technology , Introduction to Computing - Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրավորման ներածական կուրս։ Ինստիտուտը գտնվում է ԱՄՆ լավագույն 10 ԲՈՒՀ-երի ցանկում։
  1. Utah University CS 1410 - Յուտա համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։
  1. Բազմաթիվ այլ առցանց ռեսուրսներ։

Օգտագործված սիմվոլներ (emoji)

🟢 🟡 🟠 🔴 սիմվոլները խորհրդանշում են վարժությունների/խնդիրների բարդությունը (պարզից մինչև բարդ)։
📽 - Տեսանյութ։
📒 - Տեքստային ինֆորմացիա։
🚩 - Հուշումը պարունակում կամ «գրեթե» պարունակում է վարժության/խնդրի լուծումը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ տարբեր մարդիկ նոր գիտելիքների յուրացման պրոցեսում բախվում են ամենատարբեր դժվարությունների։ Այդ իսկ պատճառով որոշ խնդիրների և վարժությունների համար պատրաստել ենք տարատեսակ հուշումներ։ 🚩- սիմվոլը զգուշացնում է, որ հուշումը իր մեջ պարունակում է խնդրի լուծումը։
⏩- Կարող եք բաց թողնել դասը։ Տեսանյութերը պարունակում են վարժությունների լուծման բազմաթիվ օրինակներ։ Եթե վստահ եք, որ արդեն յուրացրել եք դասը, որոշ տեսանյութեր կարող եք բաց թողնել։
⏭ - Կարող եք բաց թողնել խնդիրը, եթե դժվարանում եք այն լուծել։
 
 
 
 
 
To check your solution you need to sign in