🟢 Վարժություն 1

Գրել ծրագիր, որն էկրանին 10 անգամ տպում է “Hello World” արտահայտությունը (ամեն անգամ նոր տողից)։
#include <iostream>
int main() {
	// Your code here
  while (/* put your code here*/) {
    // Put your code here
  }
}

🚩Դժվարանում եմ լուծել խնդիրը և ինձ հարկավոր է օգնություն

🧠
Առաջին հայացքից ցիկլերը կարող են դժվար և անհասկանալի թվալ։ Բայց բավական է դրսևորել մի փոքր համառություն ու վճռականություն, և դուք կսկսեք ավելի ու ավելի լավ հասկանալ ցիկլերի կոնցեպտը և ամեն հաջորդ խնդրի լուծումը ձեզ կտրվի ավելի հեշտ։ Հիշեք, որ գրեթե բոլոր ծրագրավորողները ցիկլերը սովորելուց հավանաբար բախվել են նույնատիպ դժվարությունների, ինչպես և դուք այս պահին։
Այս խնդիրը հնարավոր է լուծել առանց որևէ ցիկլի օպերատոր օգտագործելու։
#include <iostream>
int main() {
	std::cout << "Hello World" << std::endl;

Բայց նկատեք, որ մենք 10 անգամ կրկնել ենք նույն կոդը։ Իսկ ի՞նչ, եթե նույն կոդը հարկավոր լինի կրկնել ոչ թե 10, այլ 100, 1000 կամ 1.000.000անգամ։ Բոլորդ էլ հասկանում եք, որ այդքան էլ նպատակահարմար չէ պատճենել նույն կոդը 1.000.000 անգամ։ Այդ իսկ պատճառով խնդիրը լուծելու համար կօգտվենք while ցիկլի օպերատորից։
while ցիկլի օպերատորը կրկնում է իր մարմնում գրած գործողությունները քանի դեռ փակագծերում գրված պայմանը ճիշտ է։ Նախ, եկե՛ք տեղադրենք կրկնվող կոդի հատվածը while ցիկլի մարմնում։
#include <iostream>
int main() {
   while (/* condition */) {
      std::cout << "Hello World" << std::endl;
   }
}
Այժմ եկե՛ք գրենք while օպերատորի պայմանը այնպես, որ “Hello World” տողը տպվի 10 անգամ։ Եթե, օրինակ, ցիկլի պայմանը միշտ ճիշտ է, ապա ծրագիրը անդադար կտպի “Hello World” տողը։
#include <iostream>
int main() {
   while (true) {
      std::cout << "Hello World\n" << std::endl;
   }
}
Բայց մեզ պետք է տպել "Hello World" տողը ճիշտ 10 անգամ։ Եկե՛ք հայտարարենք i անունով փոփոխական, որը մեզ կօգնի հաշվել, թե քանի անգամ է արդեն կատարվել ցիկլի մարմինը։
i փոփոխականի սկզբնական արժեքը հավասար է (ցիկլը դեռ չի կատարվել ոչ մի անգամ)։ Ցիկլի ամեն իտեռացիայի ավարտին i-փոփոխականի արժեքը մեծացնենք 1-ով։ Ցիկլը պետք է կատարվի այնքան ժամանակ, քանի դեռ i<10 (քանի դեռ այն չի կատարվել 10 անգամ)։
#include <iostream>
int main() {
   int i = 0;
   while (i < 10) {
      std::cout << "Hello World" << std::endl;
      i++;
   }
}
 
Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue