Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞ւ C++ լեզուն։

Ծրագրավորման լեզուները բազմաթիվ են։ Մեր խորին համոզմամբ էական տարբերություն չկա, թե որ լեզուն է օգտագործվում ծրագրավորում և համակարգչային մտածելակերպ սովորելու համար։ Այս դասընթացում ընտրել ենք C++ լեզուն, քանի որ մենք ինքներս արդեն գրեթե 10 տարի և ավելին ծրագրավորում ենք հենց այս լեզվով։

Ես դեռևս սովորում եմ դպրոցում։ Կկարողանա՞մ արդյոք յուրացնել այս դասընթացը։

Այո՛։ Դասընթացը նախատեսված է նաև ավագ դպրոցի աշակերտների համար։

Պարտադի՞ր է արդյոք լուծել բոլոր վարժությունները։

Բոլոր վարժությունները լուծելը խիստ ցանկալի է, եթե սա ծրագրավորում սովորելու ձեր առաջին փորձն է։

Ի՞նչ անել, եթե չեմ հասկանում տեսանյութը։

Փորձե՛ք գտնել ծրագրավորման նույն կոնցեպտը բացատրող ալտերնատիվ նյութեր և ռեսուրսներ։ Ցավոք սրտի, ծրագրավորման ոլորտում հայերեն լեզվով նյութերը սակավաթիվ են։
ℹ️
Ռուբեն Մեսչյանի «C++ ծրագրավորման արվեստ» տեսանյութերի շարքը հրաշալի այլընտրանք է ծրագրավորման հիմունքները սովորելու համար։

Ի՞նչ անել, եթե չի ստացվում լուծել խնդիրը։

  • Սովորե՛ք փնտրել ինֆորմացիա համացանցում։ Այնտեղ կգտնենք բազմաթիվ նմանօրինակ վարժությունների և խնդիրների լուծման օրինակներ, այդ լուծումների ամենատարբեր բացատրություններ։
  • Արհեստական ինտելեկտը մեծ թափով զարգանում է, և արդեն հիմա կարող եք ձեր հարցերը ուղղել AI-ին և ստանալ սպառիչ պատասխաններ։
  • Միացեք ծրագրավորում 01 տելեգրամ խմբին։ Այստեղ կարող եք քննարկել խնդիրները դասընթացի մյուս մասնակիցների հետ։ https://t.me/+hvoTmHqmmH4xYTBi

Ի՞նչ անել, եթե նկատել եք սխալ, թերի ձևակերպված վարժություն/խնդիր կամ ունեք այլ առաջարկ/նկատողություն։

Ձեր նկատողությունները և առաջարկները կարող եք գրել դասընթացի տելեգրամ խմբում։

Դասընթացը հաջող ավարտելուց հետո, կարո՞ղ եմ արդյոք անցնել աշխատանքի:

Ո՛չ։ Այս դասընթացը նախատեսված է ծրագրավորման հիմնական կոնցեպտերը սովորելու և համակարգչային մտածելակերպ ձևավավորելու համար։ Դասընթացի ավարտին կունենաք անհրաժեշտ գիտելիքներ, որոնք թույլ կտան հետագայում շարունակել ձեր ուսումը այս ոլորտում։
 
To check your solution you need to sign in
Sign in to continue