🟡 Հավայան լեզու

Չնայած նրան, որ հավայան լեզուն բավականաչափ պարզ է (այն ունի ընդհամենը 12 տառ, 5 ձայնավոր և 7 բաղաձայն), այս լեզվի բառերը արտասանելը շատ ժամանակ այդքան էլ հեշտ գործ չէ։ Փորձեք օրինակ արտաբերել humuhumunukunukuapua բառը, որը հավայան կղզիներում հանդիպող ձկան տեսակի անուն է։
🏄‍♀️
Այս խնդրում մենք կգրենք ծրագիր, որը կպարզեցնի հավայան բառերը կարդալու գործընթացը։ Ծրագիրը անշուշտ շատ օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր պլանավորում են մեկնել Հավայան կղզիներ հանգստանալու 🌊։
Ծրագիրը տրված հավայան բառերի համար էկրանին պետք է տպի դրանց արտասանությունը (հնչյունաբանությունը) կամ այլ կերպ ասած ֆոնետիկ տարբերակը։ Օրինակ, humuhumunukunukuapua բառի համար ծրագիրը պետք է տպի Hoo-moo-hoo-moo-noo-koonoo-koo-ah-poo-ah'ah։ Համաձայնե՛ք, որ այս տեսքով շատ ավելի հեշտ է արտասանել այս երկար բառը։
Հավայան այբուբենի 12 տառերն են՝ a, e, i, o, u, p, k, h, l, m, n, և w։ Սակայն տառերի արտասանությունը կարող է փոխվել, կախված բառի մեջ դրանց դիրքից։

Կանոն 1

Բառերի ընթեռնելությունը պարզեցնելու համար, ֆոնետիկ ներկայացման մեջ ամեն ձայնավոր տառից հետո հարկավոր է ավելացնել ‘-’։

Կանոն 2. Բաղաձայնների արտասանություն

Բաղաձայնների արտասանության օրենքները բավական պարզ են։
Տառեր
Արտասանություն
p, k, h, l, m, n
Արտասանվում է ինչպես անգլերեն տառերը։
w - տառը, եթե հանդիպում է ‘i’ կամ ‘e’ տառերից հետո
Արտասանվում է ինչպես անգերեն v

Կանոն 3. Ձայնավորների արտասանություն

Տառեր
Արտասանություն
a
Արտասանվում է ինչպես ah
e
Արտասանվում է ինչպես eh
i
Արտասանվում է ինչպես ee
o
Արտասանվում է ինչպես oh
u
Արտասանվում է ինչպես oo
Այս պարզ օրենքները իմանալով, մենք արդեն իսկ կարող ենք կազմել որոշ պարզ բառերի արտասանությունը։ Օրինակ, հավայերեն aloha բառը արտասանվում է ինչպես ah-loh-hah.
  • a տառը փոխարինվում է ah -ով
  • Ձայնավորից հետո դնում ենք -
  • lտառը չի փոփոխվում
  • o տառը փոխարինվում է oh -ով
  • Ձայնավորից հետո դնում ենք -
  • h տառը չի փոփոխվում
  • a տառը փոխարինվում է ah -ով
 

Կանոն 3. Ձայնավորների խմբերի արտասանություն

Ավելի բարդ բառերում, որտեղ հանդիպում են ձայնավորների հաջորդական խմբեր, արտասանության կանոները փոքր-ինչ փոխվում են։
Ձայնավորների խմբեր
Արտասանություն
ai
Արտասանվում է ինչպես eye
ae
Արտասանվում է ինչպես eye, ինչպես ai դեպքում
ao
Արտասանվում է ինչպես ow
au
Արտասանվում է ինչպես ow
ei
Արտասանվում է ինչպես ay
eu
Արտասանվում է ինչպես eh-oo
iu
Արտասանվում է ինչպես ew
oi
Արտասանվում է ինչպես oy
ou
Արտասանվում է ինչպես ow
ui
Արտասանվում է ինչպես ooey
keiki բառը, հավայերենից թարգմանված նշանակում է երեխա։ Այս բառի արտասանությունը կլինի kay-kee (ei փոխարիվում է ay-ով, i-ին փոխարինվում է ee-ով)։
Maui կզղու անունը կարտասանվի ինչպես Mow-ee ։
  • Նկատեք, որ ոչ բոլոր ձայնավորների խմբերն են ներկայացված։ Օրինակ, եթե բառում հանդիպում է oa տառերի զույգ, դրանց արտասանությունը ենթարկվում է սովորական ձայնավորների արտասանության օրենքներին՝ o-ն կարտասանվի ինչպես oh, a-ն ինչպես ah, oa զույգը կարտասանվի ինչպես oh-ah։ Օրինակ, Hoaloha բառը (թարգմանաբար նշանակում է ընկեր), կարտասանվի ինչպես Hoh-ah-loh-hah։
  • Տառերում կարող են հանդիպել նաև ձայնավորների ավելի երկար հաջորդականություններ։ Օրինակ, եթե բառում հանդիպում է aia տառերը, ai զույգը կարտասանվի ինչպես eye, այնուհետև a տառը ինչպես ah։ aia հաջորդականությունը կարտասանվի ինչպես eye-ah։ Օրինակ, Kaiapuni (թարգմանաբար` միջավայր) բառը կարտասանվի ինչպես Keye-ah-poo-nee։
  • Դիտարկենք ևս մեկ օրինակ, Huaai բառը արտասանվում է ինչպես Hoo-ah-eye։ Սկզբում հարկավոր է դիտարկել ua զույգը։ Այն չունի հատուկ արտասանություն, այդ իսկ պատճառով կդիտարկենք տառերը առանձին։ u տառը կփոխարինենք օօ-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկել aa զույգը։ Այս զույգը ևս չունի հատուկ արտասանություն, այդ պատճառով կդիտարկենք տառերը առանձի-առանձին։ a տառը կփոխարինենք ah-ով։ Այնուհետև հարկավոր է դիտարկել ai զույգը։ Այս զույգը արդեն ունի հատուկ արտասանություն և այն կփոխարինվի eye-ով։ Արդյունքում կստանաք Hoo-ah-eye արտասանությունը։
  • Եվ վերջապես, եթե ձայնավորների զույգի մեջտեղում հանդիպում է սիմվոլը, ապա պետք է գործի սովորական ձայնավորների արտասանության օրենքը՝ a’i կարտասանվի ինչպես ah'ee։

Այսպիսով, հարկավոր է գրել ծրագիր, որը

  1. Ստուգում է, արդյոք մուտքագրված բառերը հանդիսանում է հավայան լեզվի վավեր բառ (պարունակում է միայն հավայան այբուբենի տառեր)։
  1. Եթե բառը չի հանդիսանում հավայան լեզվի վավեր բառ, տպում էկրանին սխալ մուտքագրած տառերը և առաջարկում օգտագործողին նորից մուտքագրել տող։
  1. Տպում է էկրանին մուտքագրված տողի ֆոնետիկ ներկայացումը
    1. Պարզության համար, կարող եք հաշվի չառնել մեծատառ և փոքրատառ տառերի տարբերությունը։ Դրա փոխարեն, ելքային տողում միայն առաջին տառը պետք է լինի մեծատառ, իսկ մյուս բոլոր տառերը փոքրատառ։ Օրինակ՝ HOALOHA-> Hoh-ah-loh-hah
  1. Օգտագործողից հարցնում է, արդյոք նա ցանկանում է մուտքագրել ևս մեկ բառ։ Օգտագործողը կարող է պատասխանել Y (Yes) կամ N (NO)։ Եթե օգտագործողը պատասխանել է N, ծրագիրը ավարտվում է։
notion image
 

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue