Ուշադրություն․ այս խնդրի ժամանակային սահմանափակումը վայրկյան է և թեստերը շատ են։ Լուծման ստուգումը կարող է մինչև րոպե տևել։ Խնդրում ենք այդ ընթացքում ուրիշ խնդրի վրա աշխատել, կամ սպասել համբերությամբ։
Տիեզերական Ադմիրալ Մարտինը պլանավորում է իր լազերային զենքերով ջախջախել թշնամի այլմոլորակայիններին (խաղաղ նպատակներով)։ Մոլորակները, ինչպես հայտնի է, հարթ են։ Թշնամի մոլորակի օդային տարածքը կարելի է պատկերացնել որպես տողից և սյունից կազմված ցանց։ Տողերը համարակալված են -ից մինչև ՝ վերևից ներքև, իսկ սյուները՝ -ից մինչև ՝ ձախից աջ։
Յուրաքանչյուր տողում կա ճիշտ մեկ սահող պատնեշ, նախատեսված լազերային հարձակումներից պաշտպանության համար։ Սկզբում -րդ տողի պատնեշը զբաղեցնում է -ից մինչև սյուները: Ադմիրալ Մարտինը կարող է վճարել դրամ և -րդ պատնեշի կառավարման համակարգի վրա կիբերհարձակում գործել, որից հետո կարելի է -րդ պատնեշը հորիզոնական տեղաշարժել (իհարկե, առանց ցանցի սահմաններից դուրս բերելու)։
Յուրաքանչյուր սյան վերևում տեղադրված է ներքև ուղղված լազեր։ Եթե որևէ սահող պատնեշ գտնվում է -րդ սյան մեջ, ապա այն կփակի -րդ սյան լազերի ճանապարհը։
Մարտինը ունի դրամ ընդհանուր բյուջե։ Նա ցանկանում է առավելագույն դարձնել այն լազերների քանակը, որոնց պատնեշները չեն խանգարի, օպտիմալ ձևով կիբերհարձակումներ անելով և պատնեշներ սահեցնելով։ Գտեք առավելագույնը քանի չփակված լազեր կարող է ստացվել։
Մուտքային տվյալները
Ձեր ծրագիրը պետք է կարդա ստանդարտ մուտքից։
Առաջին տողում տրված են երեք ամբողջ թվեր՝ , , , որոնք նկարագրում են համապատասխանաբար տողերի քանակը, սյուների քանակը և բյուջեն։
Հաջորդ տողերից յուրաքանչյուրում տրված են երեք ամբողջ թվեր՝ , , , որոնք նկարագրում են -րդ տողի սահող պատնեշը։
Ելքային տվյալները
Տպեք մեկ ամբողջ թիվ՝ հնարավոր առավելագույն չփակված լազերների քանակը։