Ռոբերտը թենիսի մոլի սիրահար է։ Շուտով կանցկացվի մեծ մրցաշար, որին կմասնակցեն խաղացողներ՝ համարակալված -ից թվերով։ Ռոբերտը տարիներ շարունակ հավաքել է խաղացողների տարբեր վիճակագրություններ և որոշել է նրանց ուժերը երեք տարբեր հատակային ծածկույթների վրա՝ խոտածածկ, հողածածկ և կոշտ ծածկույթ։ Ավելի ճշգրիտ՝ յուրաքանչյուր ծածկույթի համար նա կազմել է խաղացողների դասակարգում, որտեղ դասակարգման առաջին խաղացողը տվյալ ծածկույթի վրա ամենաուժեղն է, իսկ վերջինը՝ ամենաթույլը։
Մրցաշարը, որը կանցկացվի, շատ անսովոր է և ունի հետևյալ կառուցվածքը․ ընդհանուր առմամբ կխաղարկվի հանդիպում։ Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կհանդիպեն մրցաշարից դեռ դուրս չմնացած երկու խաղացող և կխաղան երեք տեսակ ծածկույթներից մեկի վրա։ Այդ ծածկույթի վրա ավելի ուժեղ խաղացողը կհաղթի, իսկ պարտվողը դուրս կմնա մրցաշարից։ Բոլոր հանդիպումներից հետո կմնա միայն մեկ խաղացող, որը կհայտարարվի մրցաշարի հաղթող։
Քանի որ Ռոբերտը շատ ազդեցիկ է, նա հեշտությամբ կարող է մանիպուլացնել մրցաշարի ելքը։ Մասնավորապես, մրցաշարի յուրաքանչյուր հանդիպման համար նա կարող է որոշել, թե որ երկու խաղացողները պիտի խաղան և որ ծածկույթի վրա։ Միակ պայմանն այն է, որ նրանցից ոչ մեկը դեռ դուրս չմնացած լինի մրցաշարից։
Ռոբերտը երբեմն իր տվյալները թարմացնում է՝ որևէ ծածկույթի դասակարգման մեջ երկու խաղացողների տեղերը փոխանակելով։ Բացի այդ, Ռոբերտը շատ ընկերներ ունի, և նրանցից ոմանք գալիս են նրան հետևյալ տեսքի հարցերով․ «X համարի խաղացողը իմ սիրելի եղբորորդին է, կա՞ արդյոք որևէ հնարավորություն, որ մի բան անենք, և նա հաղթի մրցաշարը 😉»։ Որպեսզի պատասխանի նրանց հարցումներին, Ռոբերտը խնդրում է ձեզ գրել ծրագիր, որը ստացված տեղեկություններին համապատասխան կթարմացնի խաղացողների դասակարգումները և այդ պահին գործող դասակարգումներին համապատասխան կպատասխանի Ռոբերտի ընկերների հարցումներին։
Մուտքային Տվյալներ
Առաջին տողում տրված են բնական թվեր և ՝ խաղացողների և իրադարձությունների քանակը։ Հաջորդ երեք տողերից յուրաքանչյուրը պարունակում է 1-ից N թվերի մի տեղափոխություն՝ խաղացողների դասակարգումը համապատասխան ծածկույթի վրա՝ սկսած ամենաուժեղից։ Հաջորդ տողերից յուրաքանչյուրը կարող է լինել հետևյալ ձևերից մեկով․ • «1 X», որտեղ ․ Ռոբերտի ընկերոջը հետաքրքրում է՝ արդյոք խաղացողը կարող է հաղթել մրցաշարը՝ հաշվի առնելով խաղացողների ընթացիկ դասակարգումները։ • «2 P A B», որտեղ և ․ Ռոբերտը հասկացել է, որ պետք է փոխի և խաղացողների տեղերը -րդ դասակարգման մեջ։
Ելքային Տվյալներ
1 տիպի յուրաքանչյուր իրադարձության համար տպեք «YES» կամ «NO» (առանց չակերտների)՝ առանձին տողում։