Շախմատի տախտակի վրա դրված են նավակ և փիղ։ Հաշվել այն վանդակների քանակը, որոնք հարվածի տակ են (նկատենք, որ քարերից մեկը կարող է մյուսին խոչընդոտել որոշ վանդակների հարվածել)։ Այդ երկու վանդակները, որոնցում գտնվում են խաղաքարերը, պետք չէ հաշվել։
Մուտքային տվյալներ
Սկզբում տրված են նավակի կոորդինատները, ապա՝ Փղինը։ Կոորդինատները տրված են այնպես, ինչպես ընդունված է շախմատում (տե՛ս օրինակը)։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ այն վանդակների քանակը, որոնք հարվածի տակ են։