Ուսանողներին առցանց համակարգերում նույնականացնելու, հայտարարությունների, նորությունների փոխանցման ամենատարածված տարբերակը համալսարանական մեյլերի օգտագործումն է։ ՄԵՅԼ նորաստեղծ համալսարանն էլ է որոշել իր ուսանողներին հատկացնել ուսանողական հասցեներ։
Անհրաժեշտ է գրել ծրագիր, որը ստանալով ուսանողների ցանկը կկազմի համապասխան մեյլերի ցուցակ։ Մեյլերը պետք է կազմել անունը և ազգանունը կետով բաժանելով և վերջից ավելացնելով @mail.am հասցեն։ Եթե նույն անուն և ազգանունով ուսանողներ հանդիպեն, ապա սկսած երկրորդ ուսանողից անհրաժեշտ կլինի մեյլում ազգանունից հետո ավելացնել այդ անուն ազգանվամբ որերորդ մարդն է հետևյալը։ Տես ստորև բերված օրինակը տրամաբանությունը ավելի լավ ըմբռնելու համար։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է ուսանողների քանակը: Հաջորդող տողերից ամեն մեկում գրված են հերթական ուսանողի անունը և ազգանունը՝ բաժանված բացատով։
Ելքային տվյալներ
Անհրաժեշտ է մուտքային ցուցակի հերթականությամբ արտածել համապատասխան ուսանողական մեյլերը։ Մեյլերը անհրաժեշտ է տպել առանձին տողերում։