Առարկայական օլիմպիադաների մեծ մասի դպրոցական փուլն անց է կացվում թեստերի միջոցով։ Մրցույթի մասնակիցները պետք է 4 պատասխաններից ընտրեն միակ ճիշտ պատասխանը։ Մրցույթի ժյուրին հարցաթերթիկում պատրաստել է m հարց։ Մրցույթին մասնակցել են n դպրոցականներ։ Յուրաքանչյուր հարցին դպրոցականները պատասխանել են a, b, c, d տառերից մեկով։ Ժյուրին վստահ է, որ դպրոցականները լավ են պատրաստվել և բոլոր հարցերին մեծ մասը տվել է ճիշտ պատասխաններ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, դուք պետք է գրեք ծրագիր, որը հաշվում է մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրի միավորը, յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված են մրցույթի մասնակիցների n (3 ≤ n ≤ 100) քանակը և հարցերի m (1 ≤ m ≤ 100) քանակը։ Հաջորդ n տողերից յուրաքանչյուրում տրված է m սիմվոլ՝ a, b, c կամ d: Երաշխավորվում է, որ յուրաքանչյուր սյունում սիմվոլներից ճիշտ մեկը մյուսներից շատ է հանդիպում։ Դա ճիշտ պատասխանն է։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել n թիվ՝ մասնակիցներից յուրաքանչյուրի միավորը պահպանելով մուտքային տվյալների հերթականությունը։