Հինգ թվանշան

Տրված է հինգ հատ թվանշան։ Պարտադիր չէ, որ բոլոր թվանշաններն իրարից տարբեր լինեն։ Թվանշաններից գոնե մեկը զրոյից տարբեր է։ Այս հինգ թվանշաններից կարելի է կազմել տարբեր քանակությամբ հնգանիշ թվեր, այնպես, որ նրանք զրոյով չսկսվեն։ Հարկավոր է պարզել, թե այդ թվերի բազմությունից քանի իրարից տարբեր a, b, c, d թվեր գոյություն ունեն, որոնք բավարարում են հետևյալ պայմանին.

a + b + c = d

 

Մուտքը

Մուտքում տրված է հինգ թվանշան։ Թվանշաններն իրարից անջատված են մեկական բացակով։

 

Ելքը

Ելքում պահանջվում է արտածել մի թիվ՝ պահանջվող քանակը։

 

Մուտքային և ելքային տվյալների օրինակ

Մուտքը

Ելքը

6 8 2 0 2

4

9 3 2 3 9

0

 

Առաջին օրինակի պարզաբանումը.

26028+26208+28026=80262
26082+26280+28260=80622
26028+28026+28206=82260
26280+28062+28260=82602

Constraints

Time limit: 0.2 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB