Հաշվողական համակարգը բաղկացած է n հատ հաջորդաբար իրար միացված հանգույցներից։ Յուրաքանչյուր հանգույց բնութագրվում է hi հաշվարկային հզորությունով։ Հաշվողական համակարգի ընդհանուր հզորությունը հավասար է հանգույցների հաշվարկային հզորությունների գումարին։
Համակարգի ճարտարապետը ցանկանում է ընտրել որոշակի հանգույց և տարածել նրա ազդեցությունը k հարևան հանգույցների վրա՝ մեկ ուղղությամբ և մյուս ուղղությամբ։ Եթե որևէ ուղղությամբ հանգույցները k-ից պակաս են, ապա նա ազդեցությունը կտարածի այնքան հանգույցների վրա, որքան կա։ Ենթադրենք, որ նա տարածել է ընտրված հանգույցի ազդեցությունը ընդհանուր առմամբ d հանգույցների վրա։ Այդ դեպքում ընտրված հանգույցի հաշվարկային հզորությունը կդառնա (1+d)⋅hi, իսկ այն հանգույցների հաշվարկային հզորությունը, որոնց վրա տարածվել է նրա ազդեցությունը, կլինի 0։
Օգնեք համակարգի ճարտարապետին հասկանալու, թե նշված գործողության միջոցով ինչ մեծագույն արժեքի կարելի է հասցնել հաշվողական համակարգի ընդհանուր հզորությունը։
Մուտքային տվյալները
Առաջին տողում տրված են n և k ամբողջ թվերը՝ հանգույցների քանակը, և թե քանի հանգույցի վրա է տարածվում վերևում նկարագրված գործողությունը: Երկրորդ տողում տրված են հանգույցների h0,h1,…,hn−1 հզորությունները։
Ելքային տվյալները
Ելքում պետք է արտածել մեկ թիվ՝ հաշվողական համակարգի առավելագույն հնարավոր հզորությունը նշված գործողության կիրառման դեպքում։
Օրինակներ
Մուտք
Ելք
3 1
2 3 1
9
8 3
1 2 3 4 3 2 1 5
33
Ենթախնդիրները
Համար
Սահմանափակումներ
Միավոր
0
Օրինակները
0
1
n≤3
6
2
n≤6
12
3
k=0
7
4
n,k≤1000
20
5
Լրացուցիչ սահմանափակումներ չկան։
55
Եթե ենթախնդրում տարրի համար սահմանափակում նշված չէ, ապա տեղի ունեն հետևյալ սահմանափակումները․