Գուշակին տրված են հարթության վրա ցրված կետեր։ Հայտնի է, որ այդ կետերը ընտրվել են իրարից անկախ, պատահականորեն՝ հավասարաչափ բաշխված (uniformly random), երեք թաքնված պատկերներից մեկի ներսից՝
Շրջան
Քառակուսի
Եռանկյունի
Պատկերի դիրքը, չափսը և պտույտը (rotation) անհայտ են։ Գուշակը պետք է կետերի բազմությունից գուշակի, թե որ պատկերն է թաքնված։
Օգնեք գուշակին պարզել, թե կետերը որ թաքնված պատկերից են ընտրված։
Մուտքային տվյալներ
Առաջին տողում տրված է մեկ ամբողջ թիվ ՝ կետերի քանակը։ Հաջորդ տողերից յուրաքանչյուրում տրված են երկու ամբողջ թվեր , ՝ -րդ կետի կոորդինատները։
Ելքային տվյալներ
Արտածել մեկ բառ՝
circle եթե թաքնված պատկերը շրջան է,
square եթե թաքնված պատկերը քառակուսի է,
triangle եթե թաքնված պատկերը եռանկյունի է։
Պատասխանը պետք է արտածել փոքրատառերով։
Տեխնիկական տվյալներ և սահմանափակումներ
Օրինակի թեստերում կետերի քանակը ցուցադրության նպատակով 1000-ից փոքր է վերցված և այդ թեստերը չեն գնահատվում։ Սակայն գնահատվող թեստերում կետերի քանակը միշտ առնվազն 1000 է։
Պատկերը ամբողջությամբ գտնվում է -ից կոորդինատային դաշտում։
Պատկերի մակերեսը առնվազն է։
Բոլոր մուտքային կետերի կոորդինատները ամբողջ թվեր են։
Կետերը ընտրված են անկախ և հավասարաչափ բաշխված համապատասխան պատկերի ներսից։
Ենթախնդիրներ
Համար
Սահմանափակումներ
Միավոր
1
Բոլոր պատկերները կամ եռանկյունի են կամ քառակուսի
25
2
Բոլոր պատկերները կամ շրջան են կամ եռանկյունի
25
3
Բոլոր քառակուսի պատկերների կողերը ուղղահայաց են կոորդինատային առանցքներին
25
4
Առանց լրացուցիչ սահմանափակումների
25
Օրինակներ
2 օրինակ կարող եք տեսնել աջ կողմի պատուհանի ներքևում։