Ֆուտբոլի պրեմիեր լիգայում ֆուտբոլիստներին բոնուսներ են տալիս յուրաքանչյուր խփած գոլի և գոլային փոխանցման համար։ Հանրահայտ ֆուտբոլիստներից մեկը, ով չցանկացավ հայտնել իր անունը, բոնուսներից ստացել է S գումար։ Պետք է պարզել, թե այդքան բոնուսային գումար ստանալու համար նա քանի գոլ և գոլային փոխանցում է արել, տպել բոլոր տարբերակների քանակը և տարբերակները։
Մուտքային տվյալներ
Տրված են s ( 0 < s ≤ 100 000) գումարը, g (0 < g < s ) - գոլի համար տրվող բոնուսը, p (0 < p < s) - գոլային փոխանցման համար տրվող բոնուսը։
Ելքային տվյալներ
Արտածեք գոլերի և գոլային փոխանցումների բոլոր տարբերակները s գումար ստանալու համար, յուրաքանչյուր տողում մեկ տարբերակ՝ գոլերի քանակը և գոլային փոխանցումների քանակը։ Արտածումն անել ըստ գոլերի քանակի աճման կարգի։