Հայտնի փաստ է, որ Դավիթը սիրում է հավկիթ։ Դավիթը իր գործի վարպետն է։ Գիտի՝ ինչպես պետք է հավկիթը ուտել, որ համեղ լինի։ Դավիթը առանձնացրել է 3 ամենալավ տարբերակները։
1) 2 հավկիթ, 1 թարխուն, 1 լավաշ
2) 2 հավկիթ, 2 թարխուն
3) 1 հավկիթ, 1 լավաշ, 2 թարխուն, 1 կծու պղպեղ
Նախաճաշի ժամն է։ Հայտնի փաստ է նաև, որ Դավիթը շատակեր է և ուզում է հնարավորինս շատ հաց ուտել՝ իր նշած տարբերակներով, բայց նա տանը ունի սահմանափակ քանակով ապրանքներ։ Օգնեք Դավիթին պարզել՝ ամենաշատը քանի անգամ կարող է հաց ուտել՝ իր նշած տարբերակներից օգտվելով։
Մուտքային տվյալներ
Յուրաքանչյուր թեստ կազմված է մի քանի մուտքային տվյալներից։ Առաջին տողում տրված է t (2 ≤ t ≤ ) ամբողջ թիվը՝ մուտքային տվյալների քանակը։ հաջորդ t տողերում տրված են a, b, c, d (1 ≤ a, b, c, d ≤ ) թվերը, որոնք համապատասխանաբար հավկիթների, լավաշների, թարխունների և կծու պղպեղների քանակներն են։
Ելքային տվյալներ
Պետք է արտածել մեկ թիվ՝ ամենաշատը քանի անգամ իր նշված տարբերակներով կարող է հաց ուտել։
Օրինակներ
Մուտք
Ելք
3
2 7 3 3
7 9 9 1
3 1 4 1
1
4
2
Օրինակի բացատրություն
1) 1-ին թեստում կարող է ուտել 1 հատ 1-ին տեսակից
2) 2-րդ թեստում կարող է ուտել 3 հատ 1-ին տեսակից, 1 հատ 3-րդ տեսակից
3) 3-րդ թեստում կարող է ուտել 1 հատ 2-րդ տեսակից և 1 հատ 3-րդ տեսակից