Դավիթը և նախաճաշը

Հայտնի փաստ է, որ Դավիթը սիրում է հավկիթ։ Դավիթը իր գործի վարպետն է։ Գիտի՝ ինչպես պետք է հավկիթը ուտել, որ համեղ լինի։ Դավիթը առանձնացրել է 3 ամենալավ տարբերակները։
1) 2 հավկիթ, 1 թարխուն, 1 լավաշ
2) 2 հավկիթ, 2 թարխուն
3) 1 հավկիթ, 1 լավաշ, 2 թարխուն, 1 կծու պղպեղ
Նախաճաշի ժամն է։ Հայտնի փաստ է նաև, որ Դավիթը շատակեր է և ուզում է հնարավորինս շատ հաց ուտել՝ իր նշած տարբերակներով, բայց նա տանը ունի սահմանափակ քանակով ապրանքներ։ Օգնեք Դավիթին պարզել՝ ամենաշատը քանի անգամ կարող է հաց ուտել՝ իր նշած տարբերակներից օգտվելով։

Մուտքային տվյալներ

Յուրաքանչյուր թեստ կազմված է մի քանի մուտքային տվյալներից։ Առաջին տողում տրված է  t (2 ≤ t ≤ ) ամբողջ թիվը՝ մուտքային տվյալների քանակը։ հաջորդ t տողերում տրված են a, b, c, d (1 ≤ a, b, c, d ≤ ) թվերը, որոնք համապատասխանաբար հավկիթների, լավաշների, թարխունների և կծու պղպեղների քանակներն են։

Ելքային տվյալներ

Պետք է արտածել մեկ թիվ՝ ամենաշատը քանի անգամ իր նշված տարբերակներով կարող է հաց ուտել։

Օրինակներ

Մուտք
Ելք
3 2 7 3 3 7 9 9 1 3 1 4 1
1 4 2

Օրինակի բացատրություն

1) 1-ին թեստում կարող է ուտել 1 հատ 1-ին տեսակից
2) 2-րդ թեստում կարող է ուտել 3 հատ 1-ին տեսակից, 1 հատ 3-րդ տեսակից
3) 3-րդ թեստում կարող է ուտել 1 հատ 2-րդ տեսակից և 1 հատ 3-րդ տեսակից

Ենթախնդիրներ

  • Ենթախնդիր 1 (10 միավոր) 1 ≤ t ≤ 10; a,b,c,d ≤ 10
  • Ենթախնդիր 2 (20 միավոր) 1 ≤ t ≤ ; a,b,c,d ≤ 10
  • Ենթախնդիր 3 (20 միավոր) 2 ≤ t ≤ 10; a,b,c,d ≤ 200
  • Ենթախնդիր 4 (20 միավոր) 1 ≤ t ≤ 10; a,b,c,d ≤
  • Ենթախնդիր 5 (30 միավոր) Լրացուցիչ սահմանափակումներ չկան։
 

Constraints

Time limit: 30 seconds

Memory limit: 512 MB

Output limit: 1 MB

To check your solution you need to sign in
Sign in to continue